Մեր Ծրագրերը

Հայկական անհատական դրամաշնորհներ

Մեր Ծրագրերը

Հայկական անհատական դրամաշնորհներ

Բարի գալուստ Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի հայկական անհատական դրամաշնորհներ ծրագիր — նախաձեռնություն, որը Հայաստանի և սփյուռքի հայերին հնարավորություն է ընձեռում ներկայացնելու Հայաստանը միջազգային տարաբնույթ հարթակներում։ Անհատական դրամաշնորհների միջոցով մենք յուրահատուկ հնարավորություն ենք ընձեռում տաղանդավոր հայերին՝ իրենց փորձառությունը դրսևորելու միջազգային հեղինակավոր հարթակներում՝ ներառյալ մրցույթները, ցուցահանդեսները, փառատոնները և գիտաժողովները։ Մենք հավատում ենք, որ հայ տաղանդներին, ձեռներեցներին, նորարարներին, մտածողներին և ստեղծագործողներին աջակցելով՝ ոչ միայն խթանում ենք նրանց անձնային աճը, այլև մեր ներդրումն ենք կատարում Հայաստանի համընդհանուր զարգացման գործում։

Միացե՛ք մեզ՝ համաշխարհային ներկայացուցչության նոր ժամանակաշրջան կերտելու և հայկական գերազանցությունը խրախուսելու։

Ընդհանուր տեղեկություն

Ծրագրի պայմանները, չափանիշներն ու ընտրության գործընթացը

Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի անհատական դրամաշնորհները նախատեսված են հայկական ծագում ունեցող այն անհատների համար, որոնք ձգտում են ներկայանալ միջազգային յուրահատուկ հարթակներում և ազդեցիկ միջոցառումներում։ Դրանք տրամադրվում են օբյեկտիվ և ոչ խտրական հիմունքներով՝ թիրախավորելով տարաբնույթ ոլորտներից թեկնածուների, ինչպիսիք են՝ ուսանողներ, դասախոսներ, հասարակական կազմակերպությունների աշխատակիցներ և ղեկավարներ, արվեստագետներ, մարզիկներ, ակադեմիկոսներ, հանրային առողջության ոլորտի աշխատողներ և այլն։ Անհատական դրամաշնորհը կենտրոնանում է մասնավորապես այն անհատների վրա, որոնց նպատակն է դրսևորել իրենց վարպետությունը՝ մրցույթներում, ցուցահանդեսներում, գիտաժողովներում, սեմինարներին կամ այլ նշանակալի ֆորումներում իրենց աշխատանքներն ու ստեղծագործությունները ներկայացնելով։ Այն արժեքավոր հնարավորություն է ընձեռում միջազգային ճանաչում ձեռք բերելու և համապատասխան ոլորտում համաշխարհային մակարդակի ներդրում կատարելու համար։ Գիտաժողովի, սեմինարի կամ այլ միջոցառմանը մասնակցելու հրավերը բավարար չէ, եթե դիմորդն այնտեղ որպես խոսնակ հանդես չի գալիս։

Անհատական դրամաշնորհի դիմումները դիտարկվում են հայտատուների ակադեմիական ձեռքբերումների և/կամ աշխատանքային փորձի, երրորդ կողմի երաշխավորության, ինչպես նաև դիմորդի մոտիվացիայի, վարկանիշի, անձնային հատկանիշների, կարողությունների և ներուժի հիման վրա։ Ընտրության գործընթացում որոշիչ հանգամանք է նաև դիտարկվող միջոցառման կարևորության և ճանաչման մակարդակը։

Անհատական դրամաշնորհի հայտերն ընդունվում են միջոցառումից առնվազն 60 օրացուցային օր առաջ։ Դրանք դիտարկվում են Հիմնադրամի անձնակազմի կողմից, որը ստուգում է հայտատուների համապատասխանությունը ծրագրի պայմաններին, տրամադրված հղումները, և իր առաջարկն է ներկայացնում Հիմնադրամի Խորհրդի հաստատմանը։

Դրամաշնորհը արտոնում է հետևյալ ծախսերը․

  • միջոցառման մասնակցության վճար,
  • ճամփորդության ծախսեր,
  • գիշերակաց,
  • սնունդ,
  • ներքաղաքային տրանսպորտ։

Դրամաշնորհը կարող է փոխանցվել համապատասխան հաստատություններին անմիջապես Հիմնադրամի կողմից կամ դրամաշնորհառուին՝ մասնակցության ծախսերի փոխհատուցման տեսքով։ Փոխանցումները կարող են իրականացվել մաս-մաս՝, հաշվետվողականության և արդյունավետության նկատառումներից ելնելով։

Միջոցառումների տեսակները  

1. Սեմինարների և մասնագիտական գիտաժողովների մասնակցություն որպես խոսնակ․

  • ակադեմիկոսների, հետազոտական կենտրոնների (think tank) աշխատակիցների, հետազոտողների, հասարակական կազմակերպությունների առաջնորդների համար իրենց ոլորտին առնչվող գիտաժողովների մասնակցության, կամ ուսումնասիրություն կատարելու նպատակով՝ համալսարանում, սեմինարին կամ գիտաժողովին դասախոսությամբ, հոդվածի ներկայացմամբ հանդես գալու նկատառումներով։

2. Մրցույթների մասնակցություն․

  • շախմատիստների համար՝ մրցույթների և բացառիկ մրցախաղերի (invitational) մասնակցելու նպատակով,
  • ուղղագրության մրցույթի առաջատարների համար՝ ազգային և միջազգային մակարդակում մրցելու նպատակով,
  • տեղական համալսարանների դատախաղերի թիմերի համար՝ մրցույթի հաջորդ փուլին մասնակցելու նպատակով,
  • մարզիկների համար՝ մարզական մրցույթներին մասնակցելու նպատակով։

3. Միջազգային ցուցահանդեսների մասնակցություն․

  • արվեստագետների համար՝ իրենց աշխատանքներն ու տաղանդը միջազգային տիրույթում (ցուցադրություններ, համերգներ, փառատոններ, բիենալեներ) դրսևորելու նպատակով։

Հայտերի ընդունումը

Դիմելու համար լրացրե՛ք հայկական անհատական դրամաշնորհի հայտը և հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ուղարկե՛ք [email protected] էլեկտրոնային հասցեին․

  • անձնագրի պատճեն,
  • ընթացիկ CV,
  • հրավեր կամ ընդունելության նամակ։

Հաճախ տրվող հարցեր

  • Անհատական դրամաշնորհները նախատեսված են ուսանողների, դասախոսների, ՀԿ առաջնորդների, արվեստագետների, մարզիկների, ակադեմիկոսների, գիտնականների, հանրային առողջության ոլորտի մասնագետների և այլ զբաղվածություն ունեցող անձանց համար, որոնք հրավիրված են ակադեմիական, կրթական, մշակութային և մարզական միջոցառումներում որպես խոսնակ, բանախոս կամ մրցույթի մասնակից հանդես գալու համար։
  • Տե՛ս «Հայտերի ընդունում» բաժինը նախորդ էջում։
  • Անհատական դրամաշնորհի հայտատուները որոշման մասին կծանուցվեն ավարտուն հայտն ուղարկելուց հետո՝ 30 օրվա ընթացքում։
  • Ո՛չ։ Թեպետ անհատական դրամաշնորհները տրամադրվում են օբյեկտիվության և ոչ խտրական հիմունքներով, այնուամենայնիվ, յուրաքանչյուր դիմորդի ընձեռվում է միայն մեկ հայտի հնարավորություն, քանի դեռ նրանք ունեն Հիմնադրամին ներկայացված ընթացիկ դրամաշնորհի հայտ։
  • Դրամաշնորհի հայտ ներկայացնելու համար վերջնաժամկետ սահմանված չէ։ Հայտերն նդունվում և գնահատվում են ողջ տարվա ընթացքում: Սակայն դրանք կդիտարկվեն միայն այն պարագայում, եթե Հիմնադրամն ավարտուն հայտը ստանա միջոցառումից առնվազն 60 օր առաջ։ Հակառակ դեպքում, հայտն անվավեր կհամարվի։
  • Այո՛։ Նրանք, ովքեր նախկինում դրամաշնորհ չեն ստացել կամ ստացել և ավարտին են հասցրել ծրագիրը, կարող են կրկին դիմել։
  • Դրամաշնորհի չափը կարող է տատանվել մի քանի հարյուրից մինչև 20 հազար ԱՄՆ դոլարի միջակայքում։
  • Դրամաշնորհը կարող է ներառել հետևյալ ծախսերը․ միջոցառման մասնակցության/գրանցման վճար, սնունդ, ճանապարհածախս (միջազգային և ներքաղաքային տրանսպորտ) և գիշերակաց։