Back

Առողջության առաջնային օղակի բարելավում Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթի արդյունքները

Մամլո հաղորդագրություններ
25 December 2024

Երևան, Հայաստան, Դեկտեմբերի 23, 2024 - Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը հայտարարում է Հայաստանի առողջության առաջնային պահպանման օղակի բարելավմանը նվիրված եռամսյակային դրամաշնորհային մրցույթի հաղթողների անունները։ Հավատարիմ մնալով առողջապահական առաջնային օղակի բարեփոխման պետական ռազմավարությանը՝ այս նախաձեռնությունը չափազանց կարևոր է  առողջության ընդհանուր իրավիճակի բարելավման և Հայաստանի բնակչության տևական բարեկեցության ապահովման համար։ Նոր դրամաշնորհառուները կյանքի կկոչեն առողջության առաջնային պահպանման օղակի ամրապնդմանը միտված ծրագրեր՝ աջակցելով էլեկտրոնային համակարգին անցմանը, բարելավելով մոր և մանկան առողջապահական ծառայությունները, թիրախավորելով ոչ վարակիչ հիվանդությունները և զարգացնելով արտակարգ իրավիճակներին պատրաստվածության մակարդակը մարզերում։        

Մեր ծրագրի առաջարկների վերջին կանչը նշանակալի ուշադրության արժանացավ առողջապահության ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող կազմակերպությունների շրջանում․ արդյունքում, այս շրջափուլում ստացանք դրամաշնորհային ծրագրի 44 դիմում-հայտ։ Հիմնադրամի թիմը տպավորված էր դիմորդների ներկայացվածությամբ և ծրագրի առաջարկների բազմազանությամբ։ «Ծրագրի հայտեր ենք ստացել առողջապահության ոլորտում գործող ինչպես կայացած, այնպես էլ նորաստեղծ կազմակերպություններից՝ Երևանից մինչև Հայաստանի մարզեր և Միացյալ Նահանգներ։ Դրանք նորարական լուծումներ են առաջարկում Հայաստանի տևական մարտահրավերներին՝ ընտրության գործընթացն էլ ավելի բարդացնելով»,- նշում է Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ծրագրերի ղեկավար Անահիտ Հակոբյանը։ Դիմորդներն ընդգրկում են ընդարձակ շրջանակ՝ ներառելով 19 սփյուռքահայ (43%), 14 տեղական` Երևանից և մարզերից (32%), կազմակերպություն և 11 հանրային առողջապահական հաստատություններ ու մարզային առողջության կենտրոններ (25%)։ 

Մանրակրկիտ գնահատման գործընթացի արդյունքում Հիմնադրամն ընտրեց բացառիկ ծրագրերի առաջարկները, որոնք համահունչ են Հիմնադրամի ռազմավարական նպատակներին և աչքի են ընկնում Հայաստանի առողջության առաջնային պահպանման օղակում առկա բացերը հասցեագրելու կարողությամբ ու պատրաստվածությամբ։ Ընտրված ծրագրերից յուրաքանչյուրն առաջարկում է իրագործման հստակ նախագիծ, չափելի արդյունք և շարունակականության երաշխիք՝ մեկտեղելով իրենց փորձառությունն ու համագործակցությունները ազդեցիկ և ծախսարդյունավետ լուծումներ ապահովելու նպատակով։ Այս ծրագրերը Հայաստանի առողջության առաջնային պահպանման օղակի բարելավման համար ընդհանուր առմամբ շուրջ 250,000 ԱՄՆ դոլարի ներդրում են ենթադրում։ Այսպիսով, դրամաշնորհային մրցույթի հաղթողներն են․

Առողջապահության ազգային ինստիտուտը (ԱԱԻ)․ այն կտրամադրի թվային կարողությունների զարգացման դասընթացներ առաջնային առողջության պահպանման ոլորտում աշխատող 1,200 բժիշկների, բուժքույրերի և բուժեղբայրների Հայաստանի բոլոր մարզերում՝ նրանց աջակցելով առողջապահական համակարգի թվայնացման գործընթացում։

Հայկական ակնաբուժական նախագիծը  (Armenian EyeCare Project)․ այն կհիմնի Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի՝ Աչքի ախտորոշման կլինիկա Գորիսի Առողջության կենտրոնում։ Աչքի խնամքից զատ, կլինիկան կկենտրոնանա նաև դիաբետով պայմանավորված բարդությունների վաղ բացահայտման և վերահսկողության վրա։ Կլինիկայի գործունեությունը կընդգրկվի Գորիսի առողջության կենտրոնի կողմից տրամադրվող ծառայությունների կազմում՝ ապահովելով ծրագրի շարունակականությունը և դիաբետի ու աչքի խնամքի հասանելիություն Գորիս և Սիսիան համայնքների բնակիչների համար։

Հայաստանի խաղաղության նախաձեռնությունը Armenia Peace Initiative-ը․ այն կիրականացնի ՆԱՏՕ-ի MARCH պրոտոկոլի առաջին օգնության դասընթացներ Տավուշի սահմանամերձ համայնքների բուժաշխատողների և բնակիչների համար՝ յուրաքանչյուր գյուղում պատրաստվածության մակարդակն ընդլայնելով 1 անհատից մինչև 20-ի, ինչպես նաև դասընթացի յուրաքանչյուր մասնակցին և գյուղերի առանցքային հաստատություններին առաջին օգնության գործիքակազմ կտրամադրի։

Հիմնադրամը, ամփոփելով դրամաշնորհների երրորդ եռամսյակը, այժմ անցում է կատարելաշխատուժի զարգացմանը՝ որպես առաջնահերթ ոլորտ։ Աշխատուժի զարգացմանը միտված ծրագրերի հայտերն ընդունվում են մինչև սույն թհօվվականի դեկտեմբերի 31-ը։

Դրամաշնորհային ծրագրերի և առաջիկա առաջնահերթ ոլորտների մասին մանրամասն տեղեկությունների համար այցելեք մեր կայք՝ www.hovnanianfoundation.org։  

***

1986 թ.-ից՝ իր հիմնադրումից ի վեր, Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը 97 մլն. ԱՄՆ դոլարից ավելի գումար է հատկացրել հարյուրավոր բարեգործական, կրթական, գիտական, մշակութային և այլ բնույթի նախաձեռնությունների՝ առաջին հերթին աջակցելով աշխարհասփյուռ հայկական համայնքներին և Նյու Ջերսի նահանգի Մոնմութի ու Օվկիանոսի շրջանների կազմակերպություններին։