Back

Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը շարունակում է ընդունել դրամաշնորհերի հայտեր՝ ուղղված Հայաստանում առողջության առաջնային պահպանման համակարգի ուժեղացմանը

Մամլո հաղորդագրություններ
27 August 2024

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ - [27.08.2024] Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը շարունակում է ընդունել դրամաշնորհերի հայտեր՝ ուղղված Հայաստանում առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) համակարգի ուժեղացմանը: Այս տարվա երրորդ եռամսյակը Հիմնադրամը նվիրում է առողջապահությանը և ընդունում ծրագրերի առաջարկներ՝ միտված ոլորտի տվյալ հատվածի բարելավմանը՝ կենտրոնանալով մարզերի վրա:

«Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը որոշում է կայացրել հուլիսի 1-ից՝ այս տարվա երրորդ եռամսյակից սկսած, յուրաքանչյուր եռամսյակը նվիրել մի նպատակիՄեզ համար կարևոր են այն ծրագրերը, որոնք համակարգային և ինստիտուցիոնալ ազդեցություն կունենան ամբողջ երկրի վրա։ Հիմնադրամի այս նախաձեռնությունը համահունչ է պետության ԱԱՊ համակարգի բարեփոխումների ընթացիկ ծրագրերին»,- ասում է Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ծրագրերի ղեկավար Անահիտ Հակոբյանը:

Հիմնադրամը կարևորում է իր ներդրումների՝ համակարգի մաս լինելը, ինչը կնպաստի երկրում կայունությանը, կունենա երկարաժամկետ և համապարփակ ազդեցություն:

Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի դրամաշնորհին կարող են դիմել շահույթ չհետապնդող կազմակերպությունները, առողջության կենտրոնները, համալսարանները, ինստիտուտները: Հասանելի գումարի ընդհանուր չափը 250.000 ԱՄՆ դոլլար է, որը կբաշխվի մի քանի կազմակերպությունների միջև:

Հայտադիմումների ընդունման մեկնարկը տրվել է հուլիսի 1-ին և կշարունակվի մինչ սեպտեմբերի 30-ը:

Դրամաշնորհերի հայտերը պիտի թիրախավորեն Հիմնադրամի կողմից սահմանված երեք ենթանպատակներից մեկը կամ մի քանիսը. առողջության առաջնային օղակի մասնագիտական բարելավում, ոչ վարակիչ հիվանդություների արդյունավետ կանխարգելում և հսկողություն ԱԱՊ մակարդակում և ԱԱՊ կառավարման որակի բարձրացում: Երրորդ ենթանպատակը թիրախավորող հայտադիմումները կդիտարկվեն միայն այն դեպքում, եթե դրանք զուգակցվեն առաջին կամ երկրորդ ենթախմբի որևէ կետի հետ (տես՝ կից հղումը):

«Մենք խրախուսում ենք համագործակցային աշխատանքը, ուզում ենք կապող օղակ լինել  մասնավոր և պետական կազմակերպությունների միջև, խրախուսում ենք համագործակցային ծրագրերը երկու կամ մի քանի կազմակերպությունների միջև, որոնք կարող են ներառել նաև առողջության կենտրոնները»,- ներկայացնում է Անահիտ Հակոբյանը։

Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը ծրագրերի հայտեր ընդունելիս շարունակելու է թիրախային աշխատանքը՝ հաջորդ եռամսյակները նվիրելով այլ մեծ նպատակների և ոլորտների։ Դրամաշնորհային ծրագրերի հայտադիմումների ներկայացման հաջորդ եռամսյակների թիրախ ոլորտների մասին կհայտարարվի հաջորդիվ՝ Հիմնադրամի կայքում և մամլո հաղորդագրությամբ։ 

***
Հիմնադրման օրվանից՝ 1986 թվականից, Հ.Հովնանյան ընտանիքի հիմնադրամը ավելի քան 97 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել հարյուրավոր բարեգործական, կրթական, գիտական, մշակութային և այլ նախաձեռնությունների ու նախագծերի, որոնք միտված են օժանդակելու աշխարհի հայ համայնքներին, ինչպես նաև Նյու Ջերսի նահանգի Մոնմութ և Օուշն շրջանների կազմակերպություններին: