Back

Հ.Հովնանյան ընտանեկան հիմնադրամը տրամադրում է դրամաշնորհներ

Մամլո հաղորդագրություններ
25 Մայիսի 2023

Երևան, ՀայաստանՀ.Հովնանյան ընտանեկան հիմնադրամը, հետամուտ լինելով արհեստավարժ հայերի տաղանդը և գիտելիքները զարգացնելու և նրանց աշխարհին ներկայացնելու իր նպատակին՝ հայտարարում է դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին: Դրամաշնորհները նպատակ ունեն խթանելու հայ մասնագետների զարգացումը և ընդլայնելու մասնագիտական ցանցը մշակութային, գիտական, կրթական և մրցակցային այլ ոլորտներում` աջակցելով նրանց մասնակցությանը միջազգային հեղինակավոր միջոցառումներին: Բարձրացնելով տեղեկատվությունը լավ կրթված և տաղանդավոր հայ մասնագետների մասին, ովքեր ակտիվորեն մասնակցում են կարևոր համաշխարհային իրադարձություններին՝ մենք բարձրացնում ենք հայության և Հայաստանի Հանրապետության մասին կարծիքը աշխարհում:

Դրամաշնորհները բաց են ուսանողների, դասախոսների, ՀԿ ղեկավարների, գիտնականների, արվեստագետների, իրավական փորձագետների, մարզիկների, ակադեմիկոսների, բժշկական մասնագետների և այլ անհատների համար՝ ակադեմիական կոնֆերանսներում և ֆորումներում, կրթական սեմինարներում, ինչպես նաև գրական և գիտական մրցույթներում որպես հրավիրված բանախոսներ կամ զեկուցողներ իրենց մասնակցության հետ կապված ծախսերը հոգալու համար։ Նկարիչները կարող են դիմել, եթե հրավիրված են իրենց ստեղծագործությունները ցուցադրելու արվեստի հեղինակավոր ցուցահանդեսներում: Միջազգային մարզումների և մրցումների մասնակցող սպորտային մասնագետները նույնպես խրախուսվում են դիմել: Դրամաշնորհները կօգնեն հոգալ միջոցառմանը մասնակցության հետ կապված ծախսերը՝ ներառյալ ճանապարհածախսը, կացությունը և սնունդը:

Հայկական դրամաշնորհները կտրամադրվեն ոչ խտրական հիմունքներով ամբողջ աշխարհում ծագումով հայ անհատներին: Դիմումները կքննարկվեն՝ ելնելով դիմորդների փորձից, միջոցառման տեսակից, ինչպես նաև նրանց ակադեմիական/մասնագիտական ձեռքբերումներից, ֆինանսական կարիքից, երաշխավորական նամակներից և անհատի մոտիվացիայից ու կարողություններից: Հայտերը կընդունվեն ամբողջ տարվա ընթացքում՝ առանց վերջնաժամկետների՝ բացառությամբ այն, որ պահանջվող փաստաթղթերի ողջ փաթեթն անհրաժեշտ է ուղարկել միջոցառման մեկնարկի օրվանից առնվազն 60 օր առաջ:

Լրացուցիչ տեղեկությունների համար՝ ներառյալ դիմման ձևի և պահանջվող փաստաթղթերի ցանկի, խնդրում ենք այցելել Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի կայքէջում գտնվող Ամերիկյան և Հայկական դրամաշնորհների բաժիններ:

# # #

1986թ․ Հիմնադրամի հիմնադրման օրվանից, Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը նպաստել է բարեգործական, կրթական, գիտական, մշակութային և այլ համապատասխան ուղղություններով հարյուրավոր նախաձեռնությունների և ծրագրերի՝ հիմնական նպատակ ունենալով աջակցել հայ համայնքներին աշխարհով մեկ, ինչպես նաև կազմակերպություններին Նյու Ջերսի նահանգի Մոնմութ և Օուշի շրջաններում։