Հայկական դրամաշնորհներ
Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը ֆինանսավորում է ծրագրեր, որոնք ապահովում են առավելագույն ազդեցություն Հայաստանում՝ տեղի բնակչության, առաջընթացի և բարգավաճման համար։ Հայաստանում առաջնահերթությունը տրվում է հետևյալ ոլորտներին՝ արվեստ և մշակույթի պահպանություն, կրթություն, առաջնորդություն, երիտասարդություն և համայնքային զարգացում, էկոտուրիզմ և մարզերի զարգացում, ՏՏ սթարթափեր, ձեռներեցություն, նորարարություն, հանրային առողջություն և արձագանք արտակարգ իրավիճակներին։
Հասկանալու համար՝ արդյոք ձեր կազմակերպությունը համապատասխանում է Հովնանյան հիմնադրամի դրամաշնորհի պահանջներին, առաջարկում ենք ներքոհիշյալ ծանոթանալ Ծրագրին համապատասխանության չափանիշների և Ընդհանուր տեղեկության բաժիններին:
Միացյալ Նահանգներում IRS 501(c)(3) կատեգորիայի ներքո գործող բոլոր կազմակերպությունները, որոնց առաքելությունը կենտրոնացած է հայության կամ Հայաստանի շուրջ, իրենց ծրագրի առաջարկները պետք է լրացնեն այստեղ՝ Հայկական դրամաշնորհներ բաժնում։
Դիմումի գործընթացի առաջին քայլը Համապատասխանության հարցաշարի լրացումն է։ Սա կհաստատի Ձեր կազմակերպության և նախագծի համապատասխանությունը և համապատասխանելու դեպքում՝ Ձեզ կուղղորդի գործընթացի հաջորդ փուլին։ Համապատասխանության հարցաշարը լրացնելու համար դիմորդները պետք է ստեղծեն անվճար հաշիվ մեր դրամաշնորհների կառավարման համակարգում։ Դիմումի գործընթացը սկսելու համար սեղմեք «Դիմել այստեղ»։
Հարցերի դեպքում ուսումնասիրե՛ք ներքոհիշյալ Հաճախ տրվող հարցերի բաժինը, որտեղ հավելյալ մանրամասներ են տրամադրված։
Համապատասխանության ստուգում Հայկական դրամաշնորհների համար
Դիմել այստեղԸնթացիկ եռամսյակի բաց հայտեր
Դրամաշնորհային ծրագրի անվանումը՝ Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի «Արվեստ և մշակույթ» դրամաշնորհներ
Աշխարհագրությունը՝ ամբողջ Հայաստանի տարածքով
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2026 թ. հունիսի 30 (ֆինանսավորման մասին որոշումը՝ օգոստոսի կեսերին)
Կոնտակտային անձ՝ Անահիտ Հակոբյան, Ծրագրերի ղեկավար
Էլ․ հասցե՝ [email protected]
I. Հայտերի ընդունման գործընթացը
Ինչպես դիմել
• Լրացնել համապատասխանության հարցաշարը՝ սեղմելով «Դիմել այստեղ» կոճակը։
• Հարցաշարի դրական արդյունքի դեպքում կհրավիրվեք ներկայացնելու հայեցակարգային առաջարկ (concept note)։
• Հայեցակարգի հաստատման դեպքում կհրավիրվեք ներկայացնելու ամբողջական հայտը մինչև 2026 թ. հունիսի 30-ը։
• Խնդրում ենք նկատի ունենալ, որ հայտերի ամբողջ գործընթացը իրականացվում է անգլերեն լեզվով։
Դիմումների սահմանափակ քանակ
• Տվյալ եռամսյակի համար կընդունվեն միայն առաջին 25 ամբողջական հայտերը։
• Հայեցակարգերը կընդունվեն շարունակական հիմունքներով, սակայն երբ ամբողջական հայտերի համար նախատեսված տեղերը լրանան, նոր հայտեր այլևս չեն ընդունվի։
• Վաղ ներկայացված դիմումները կունենան առավելություն, քանի որ նույնիսկ մրցունակ հայեցակարգերը կարող են չդիտարկվել, եթե ներկայացվեն ուշ և 25 տեղերը արդեն լրացված լինեն։
II. Դրամաշնորհային ծրագրի նկարագիրը
Այս եռամսյակի մշակույթի և արվեստի վրա կենտրոնացումը պայմանավորված է առկա համակարգային խնդիրներով։ Չնայած ոլորտի աշխուժությանը՝ Հայաստանում մշակութային դաշտի տարբեր կազմակերպություններ գործում են առանց շարունակականության կամ կայուն կառուցվածքների։ Բացի այդ, առկա է էկոհամակարգի կարևոր «բացակայող միջին շերտ»՝ պրոդյուսերներ, մենեջերներ, տեխնիկական նեղ մասնագետներ, որոնք կապում են ստեղծագործողներին լսարանի հետ։ Խաչաձև համագործակցությունը տեխնոլոգիաների, զբոսաշրջության, կրթության և մասնավոր հատվածի հետ նույնպես սահմանափակ է, իսկ շատ մշակութային մասնագետներ չունեն հասանելիություն կառավարման, թվային գործիքների և միջազգային համագործակցության ոլորտներում անհրաժեշտ ուսուցմանը։
III. Դրամաշնորհի նպատակներն ու խնդիրները
1. Մեծածավալ համակարգային աջակցություն, ինչպիսիք են միասնական տոմսային համակարգերը, միջմարզային ռեզիդենտական ծրագրերը, համատեղ տեխնիկական և արտադրական ծառայությունները, բրենդավորումը, համադրված օրացույցները, կրթական ծրագրերը և տվյալների համակարգերը և ավելին։
2. Նեղ մասնագիտությունների պատրաստում, ինչպիսիք են ձայնային ճարտարագետները, լուսային ձևավորումը, բեմի կառավարումը, դեկորների կառուցումը, թվային արտադրությունը և ավելին։
3. «Միջին շերտի» մասնագետների՝ պրոդյուսերների, կուրատորների, մշակութային մենեջերների և միջնորդների կարիերաների ամրապնդմանն ու շարունակականությանն ուղղված նախագծեր։
IV. Ծրագրին համապատասխանության չափանիշները
Բացի մեր կայքում տեղադրված «Ովքեր կարող են դիմել» բաժնում նշված չափանիշներից, խնդրում ենք նկատի ունենալ հետևյալը․
• Լրացուցիչ ֆինանսավորում (leveraged funding)՝ անհրաժեշտ է ցույց տալ այլ ֆինանսավորման աղբյուրներ, հատկապես խրախուսվում է պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը։ Խրախուսվում է նաև համատեղ ստեղծումը մասնավոր գործընկերների հետ՝ օգտագործելով համատեղ ռեսուրսներ, փորձառություն և հարթակներ։
• Հատուկ չափանիշներ՝
• Կարող են ներառվել բազմամյա ծրագրեր՝ ուղղված երկարաժամկետ ազդեցությանը, համակարգերի կառուցմանը և կայունությանը։
• Խրախուսվում են բազմամարզային նախաձեռնությունները, որոնք նպաստում են շարժունակությանը և փորձի փոխանակմանը։
• Խրախուսվում է համագործակցությունը տարբեր դերակատարների միջև, որոնք սովորաբար չեն համագործակցում՝ նպաստելով միջոլորտային մոտեցումների զարգացմանը։
V. Դրամաշնորհի մասին տեղեկություն
Ֆինանսավորման տեսակը՝ դրամաշնորհային պայմանագիր
Ընդհանուր հասանելի գումարը՝ 280,000 ԱՄՆ դոլար
Հաղթող դրամաշնորհների քանակը՝ 8–10
Մեկ դրամաշնորհի միջին գումարը՝ մոտ 35,000 ԱՄՆ դոլար
Դիմումի գործընթացը
Քայլ 1․ Համապատասխանության հարցաշար (Eligibility Quiz)
Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի դրամաշնորհին դիմելու համար նախ մեր կայքում լրացրեք համապատասխանության հարցաշարը։
Դիմորդները պետք է ստեղծեն անվճար հաշիվ մեր դրամաշնորհների կառավարման համակարգում՝ Հիմնադրամի Համապատասխանության հարցաշարին մուտք գործելու և այն լրացնելու համար։ Հարցաշարը պետք է լրացվի տվյալ եռամսյակի համար հայտարարված ոլորտի շրջանակներում։ Համապատասխան եռամսյակից դուրս ներկայացված հայտերը կհամարվեն անթույլատրելի, քանի որ մենք չենք ընդունում դիմումներ եռամսյակային առաջնահերթություններից դուրս նախագծերի համար։
Եթե դիմորդը հաջող անցնում է հարցումը, նա անմիջապես կուղղորդվի գործընթացի հաջորդ փուլին, որտեղ կարող է պահպանել իր առաջընթացը և հետագայում վերադառնալ՝ հայեցակարգը լրացնելու համար։
Հարցաշարի լրացումից հետո Հիմնադրամի անձնակազմը կկապվի ձեզ հետ՝ տրամադրելով դրամաշնորհի դիմում-հայտը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։
Քայլ 2․ Հայեցակարգ (Concept Note)
Համապատասխանության դեպքում դիմորդները անմիջապես կուղղորդվեն՝ ներկայացնելու ամբողջական հայեցակարգային առաջարկ մեր դրամաշնորհների կառավարման համակարգում։ Հայեցակարգային առաջարկները ընդունվում են եռամսյակի ընթացքում շարունակական հիմունքներով՝ հաշվի առնելով, որ դիմորդները դեռ պետք է անցնեն գործընթացի երրորդ՝ վերջին, փուլը մինչև եռամսյակի նշված վերջնաժամկետը։
Քայլ 3․ Ամբողջական հայտ (Application)
Հայեցակարգային առաջարկի հաստատման դեպքում դիմորդները կստանան լիարժեք հայտի ձևը էլ․ փոստով, որը պետք է ներկայացվի մեր դրամաշնորհների կառավարման համակարգի միջոցով մինչև եռամսյակի համար նշված վերջնաժամկետը։
Դրամաշնորհի հայտերը սովորաբար ընդունվում են յուրաքանչյուր եռամսյակի վերջին, սակայն ձեզ համար նախատեսված վերջնաժամկետը կնշվի Հիմնադրամի կողմից ուղարկված նամակում։ Կազմակերպություններն իրենց հայտերի ընդունման վերաբերյալ ծանուցում կստանան։ Անհրաժեշտության դեպքում Հիմնադրամի անձնակազմը, մինչ հայտը Խորհրդի գնահատմանը ներկայացնելը, կկապվի դիմորդի հետ հավելյալ պարզաբանումների համար։ Յուրաքանչյուր հայտ կդիտարկվի մանրակրկտորեն և կարժանանա հավասար վերաբերմունքի։
Հայտերի գնահատման և որոշումների կայացման գործընթացը սովորաբար իրականացվում է նշված վերջնաժամկետից հետո՝ 2-3 շաբաթվա ընթացքում։ Ծրագրի առաջարկները գնահատվում են յուրաքանչյուր եռամսյակի ավարտին, որից հետո բոլոր դիմորդները իրենց առաջարկի վերաբերյալ կայացված որոշման մասին տեղեկացվում են գրավոր ծանուցմամբ։
Հաշվետվության պահանջները․
- Բոլոր դրամաշնորհառուները պարտավորվում են տրամադրել միջանկյալ և ամփոփիչ նկարագրողական ու ֆինանսական հաշվետվություններ՝ դրամաշնորհի համաձայնագրով նախատեսված ժամկետներում։
- Բոլոր ֆինանսական հաշվետվությունները պետք է ներառեն զեկուցվող ժամանակահատվածում կատարված ծախսերն արտացոլող փաստաթղթերը։
- Բոլոր նկարագրողական հաշվետվությունները պետք է ներառեն նկարներ ու տեսանյութեր, զեկուցվող ժամանակահատվածում իրագործված և հաջորդ փուլում նախատեսվող քայլերի նկարագիր, ինչպես նաև՝ մարտահրավերների, հաջողությունների և ազդեցության անկողմնակալ գնահատական։
Ծրագրին համապատասխանության չափանշիները․ ո՞վ կարող է դիմել
Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրում միայն հետևյալ պայմաններով․
-
Դիմորդը պետք է լինի գրանցված բարեգործական կազմակերպություն․ կարող է լինել ինչպես Հայաստանում պետականորեն գրանցված հիմնադրամ, հասարակական կազմակերպություն կամ այլ բարեգործական հաստատություն, այնպես էլ ԱՄՆ-ում IRS-ի կողմից 501(c)(3) կարգավիճակ ունեցող կազմակերպություն։
-
Կազմակերպությունը պետք է ունենա առնվազն երեք տարվա փորձ և ծրագրային արդյունքներ։
-
Ծրագրի գործողությունները պետք է ամբողջությամբ համընկնեն տվյալ եռամսյակի համար Հիմնադրամի կողմից հրապարակված ոլորտին և նպատակներին։
-
Նախկին դրամաշնորհի շահառու կազմակերպությունները կարող են կրկին դիմել միայն նախորդ դրամաշնորհի հաստատումից 12 ամիս անց։
Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը դրամաշնորհ չի տրամադրում՝
-
Գործառնական վերադիր ծախսերի համար,
-
Չգրանցված կազմակերպությունների կամ նախաձեռնությունների,
-
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (ՍՊԸ), փակ բաժնետիրական ընկերությունների (ՓԲԸ), անհատ ձեռնարկատերերի (ԱՁ) և այլ շահույթ հետապնդող իրավաբանական անձանց,
-
Քաղաքական գործող խմբերի,
-
Այն ծրագրերի, որոնց նպատակը առևտրային վաճառքի համար արտադրանք ստեղծելն է։
Հայկական դրամաշնորհների թիրախ ոլորտները
-
Այս եռամսյակը կենտրոնացած է այգիների և հանրային տարածքների վրա՝ նպատակ ունենալով աջակցել ավելի առողջ և կենսունակ համայնքների ձևավորմանը Հայաստանի հարավային մարզերում։ Այս հանրային տարածքների զարգացումն ու ամրապնդումը ոչ միայն բարելավում է կյանքի որակը, այլև նպաստում է տեղական զարգացմանը, զբոսաշրջային ներուժին և շրջակա միջավայրի դիմակայունությանը։
Աշխարհագրությունը՝ Վայոց ձորի և/կամ Սյունիքի մարզեր (նախագծերը պետք է իրականացվեն այս մարզերում, սակայն իրականացնող կազմակերպությունները կարող են գտնվել այլ վայրերում)
Դրամաշնորհային նպատակները՝
Ստեղծում և/կամ բարելավում՝- քաղաքների և գյուղերի այգիների (կանաչ գոտիների),
- հանրային խաղահրապարակների և/կամ սպորտային հրապարակների,
- պահպանվող տարածքների, ազգային պարկերի։
Առավելություն կտրվի
- Համաֆինանսավորում․ Նախապատվությունը կտրվի այն նախաձեռնություններին, որոնք իրականացվում են պետական սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմամբ։ Ավելի մեծածավալ նախագծերի դեպքում դրական կդիտարկվեն այն առաջարկները, որտեղ Հիմնադրամի ներդրումը հանդիսանում է ֆինանսավորման վերջին մասը։
- Հատուկ չափանիշներ․ Նախապատվությունը կտրվի այն նախագծերին, որոնք ենթակառուցվածքային բաղադրիչի հետ մեկտեղ ներառում են նաև հիմնային ծրագրային կամ բովանդակային բաղադրիչ՝ դիմորդի կամ այլ դոնորների կողմից ֆինանսավորվող։
-
Այս եռամսյակի մշակույթի և արվեստի վրա կենտրոնացումը պայմանավորված է առկա համակարգային խնդիրներով։ Չնայած ոլորտի աշխուժությանը՝ Հայաստանում մշակութային դաշտի տարբեր կազմակերպություններ գործում են առանց շարունակականության կամ կայուն կառուցվածքների։ Բացի այդ, առկա է էկոհամակարգի կարևոր «բացակայող միջին շերտ»՝ պրոդյուսերներ, մենեջերներ, տեխնիկական նեղ մասնագետներ, որոնք կապում են ստեղծագործողներին լսարանի հետ։ Խաչաձև համագործակցությունը տեխնոլոգիաների, զբոսաշրջության, կրթության և մասնավոր հատվածի հետ նույնպես սահմանափակ է, իսկ շատ մշակութային մասնագետներ չունեն հասանելիություն կառավարման, թվային գործիքների և միջազգային համագործակցության ոլորտներում անհրաժեշտ ուսուցմանը։
Աշխարհագրությունը՝ առանց սահմանափակման
Դրամաշնորհային նպատակները՝- Մեծածավալ համակարգային աջակցություն, ինչպիսիք են միասնական տոմսային համակարգերը, միջմարզային ռեզիդենտական ծրագրերը, համատեղ տեխնիկական և արտադրական ծառայությունները, բրենդավորումը, համադրված օրացույցները, կրթական ծրագրերը և տվյալների համակարգերը և ավելին։
- Նեղ մասնագիտությունների պատրաստում, ինչպիսիք են ձայնային ճարտարագետները, լուսային ձևավորումը, բեմի կառավարումը, դեկորների կառուցումը, թվային արտադրությունը և ավելին։
- «Միջին շերտի» մասնագետների՝ պրոդյուսերների, կուրատորների, մշակութային մենեջերների և միջնորդների կարիերաների ամրապնդմանն ու շարունակականությանն ուղղված նախագծեր։
Առավելություն կտրվի- Համաֆինանսավորում․ Նախապատվություն կտրվի այն ծրագրերին, որոնք ունեն ֆինանսավորման բազմազան աղբյուրներ, հատկապես պետական–մասնավոր համագործակցության շրջանակում։ Խրախուսվում է ծրագրերի համատեղ մշակումը մասնավոր հատվածի գործընկերների հետ՝ ռեսուրսների, փորձի և հարթակների արդյունավետ համադրությամբ։
- Հատուկ չափանիշներ․
- Կարող են ներառվել բազմամյա ծրագրեր՝ ուղղված երկարաժամկետ ազդեցությանը, համակարգային զարգացմանը և կայունությանը։
- Խրախուսվում են մի քանի մարզեր ընդգրկող ծրագրեր, փոխանակման և շարժունակության խթանումը։
- Խրախուսվում է այնպիսի դերակատարների միավորումը
-
Այս եռամսյակը նվիրված է առողջապահությանը՝ նպատակ ունենալով ամրապնդել այն համակարգերը, որոնք հիմք են հանդիսանում որակյալ բուժօգնության համար Հայաստանում։ Ոլորտում ամենախորը խնդիրները կապված են ծառայությունների որակի, ինստիտուցիոնալ կարողությունների և կառավարման կայունության հետ։ Կայուն բարելավումը հնարավոր է միայն ամուր հիմքերի ձևավորման միջոցով՝ արդյունավետ քաղաքականությունների, ուժեղ կարգավորիչ համակարգերի և լավ պատրաստված տեղական մասնագետների շնորհիվ։
Աշխարհագրությունը՝ առանց սահմանափակման
Դրամաշնորհային նպատակները՝- Համակարգային բարեփոխումներ, կառավարման համակարգերի զարգացում․ Աջակցել նախաձեռնություններին, որոնք նպաստում են առողջապահության ոլորտում կառավարման ամրապնդմանը, կարգավորիչ շրջանակների բարելավմանը և տվյալահեն քաղաքականության ձևավորմանը։
- Առողջապահական մասնագետների և հաստատությունների կարողությունների զարգացում․ Ուշադրություն դարձնել առողջապահական աշխատուժի, հաստատությունների և մարզային առողջապահական կառույցների կարողությունների ամրապնդմանը՝ կրթական ծրագրերի, որակի բարելավման և երկարաժամկետ հմտությունների զարգացման միջոցով։
- Որակի բարելավում ինտեգրված մոդելների միջոցով․ Աջակցել այն նախաձեռնություններին, որոնք բարելավում են բուշառուների փորձառությունն ու ընդհանուր խնամքի որակը՝ գործող համակարգերի ամրապնդման, հաստատությունների միջև համագործակցության, տվյալահեն բարելավումների և շարունակականության ու արդյունավետության խթանման միջոցով։
Առավելություն կտրվի՝- Համաֆինանսավորում․ Նախապատվություն կտրվի այն ծրագրերին, որոնք ունեն ֆինանսավորման բազմազան աղբյուրներ, հատկապես պետական–մասնավոր համագործակցության շրջանակում։ Խրախուսվում է ծրագրերի համատեղ մշակումը մասնավոր հատվածի գործընկերների հետ՝ ռեսուրսների, փորձի և հարթակների արդյունավետ համադրությամբ։
-
Սահմանամերձ համայնքները մշտապես բախվում են հանրային ենթակառուցվածքների լուրջ բացերի՝ պայմանավորված աշխարհագրական մեկուսացվածությամբ, անվտանգության մարտահրավերներով և ոչ բավարար տեղական բյուջեներով։ Այս համայնքներում դպրոցները, մանկապարտեզները, առողջապահական և մշակութային հաստատությունները հաճախ գործում են հնացած կամ անբավարար պայմաններում, ինչը անմիջականորեն ազդում է ծառայությունների մատչելիության և համայնքների բարեկեցության վրա։ Այս եռամսյակում սահմանամերձ հանրային հաստատությունների կապիտալ ներդրումների վրա կենտրոնանալով՝ Հիմնադրամը նպատակ ունի ամրապնդել կայունությունը, ապահովել անվտանգ և ֆունկցիոնալ միջավայրեր և աջակցել Հայաստանի սահմանամերձ համայնքների երկարաժամկետ դիմակայունությանը։
Աշխարհագրություն․ սահմանամերձ համայնքներ
(նախագծերը պետք է իրականացվեն այս տարածքներում, սակայն իրականացնող կազմակերպությունները կարող են գտնվել այլ վայրերում)
Դրամաշնորհային նպատակներՄասնակի շինարարություն, վերանորոգում, կահավորում և/կամ սարքավորումների հարստացում՝
- հանրակրթական դպրոցներում,
- համայնքային մանկապարտեզներում,
- առողջապահական հաստատություններում,
- մշակութային կենտրոններում։
Առավելություն կտրվի
- Համաֆինանսավորում․ Նախապատվությունը կտրվի այն նախաձեռնություններին, որոնք իրականացվում են պետական սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմամբ։ Ավելի մեծածավալ նախագծերի դեպքում դրական կդիտարկվեն այն առաջարկները, որտեղ Հիմնադրամի ներդրումը հանդիսանում է ֆինանսավորման վերջին մասը։
- Հատուկ չափանիշներ․ Նախապատվությունը կտրվի այն նախագծերին, որոնք ենթակառուցվածքային բաղադրիչի հետ մեկտեղ ներառում են նաև հիմնային ծրագրային կամ բովանդակային բաղադրիչ՝ դիմորդի կամ այլ դոնորների կողմից ֆինանսավորվող։
Հայկական դրամաշնորհներ․ հաճախ տրվող հարցեր
-
Մեր ֆինանսավորման առաջնահերթություններն այն ոլորտներն են, որտեղ մեր բարեգործական առաքելությունը և Հայաստանի համար ներկայիս հրամայականը խաչվում են․ մեր նպատակն է ներդրումների միջոցով ապահովել առավելագույն ազդեցություն երկրում՝ տեղի մարդկանց, առաջընթացի և բարգավաճման համար։ Հայաստանում առաջնահերթությունը տրվում է հետևյալ ոլորտներին՝ արվեստ և մշակույթի պահպանություն, առաջնորդություն, երիտասարդություն և համայնքային զարգացում, էկոտուրիզմ և մարզերի զարգացում, ՏՏ սթարթափեր, ձեռներեցություն, նորարարություն, հանրային առողջություն և արձագանք արտակարգ իրավիճակներին։
-
Հայկական դրամաշնորհին կարող են դիմել այն գրանցված կազմակերպությունները, որոնք բնույթով բարեգործական են, այսինքն՝ IRS 501(c)(3) կարգավիճակ ունեցող հայկական կազմակերպությունները, դպրոցները և եկեղեցիները Միացյալ Նահանգներում, ինչպես նաև պետության կողմից գրանցված հաստատությունները Հայաստանի Հանրապետությունում, ինչպիսիք են ոչ առևտրային կազմակերպությունները, հիմնադրամները, այլ բարեգործական ընկերություններ և պետական գործակալությունները։
-
Հիմնադրամը չի ֆինանսավորում գործառնական վերադիր ծախսերը, օրինակ՝ աշխատավարձերը։ Սակայն այն ֆինանսավորում է անուղղակի ծախսերի առավելագույնը մինչև 20 %-ը․ դրանք կարող են ներառել սնունդի, հյուրանոցի և ճամփորդության ծախսերը։
-
Հայաստանյան դրամաշնորհին դիմելու համար նախ անհրաժեշտ է ստեղծել անվճար հաշիվ մեր նոր դրամաշնորհների կառավարման համակարգում։ Մուտք գործելուց հետո դուք կկարողանաք անցնել համապատասխանության հարցաշարը, որը դիմումի գործընթացի առաջին քայլն է։ Եթե անցնեք հարցաշարը, անմիջապես կուղղորդվեք դեպի հայեցակարգի հայտի։ Դուք կարող եք ցանկացած պահի պահպանել Ձեր առաջընթացը և հետագայում վերադառնալ՝ հայտը ավարտելու համար։ https://hovnanianfoundation.submittable.com/submit/353074/armenian-grants-2026-q2
-
Դրամաշնորհի հայտ ներկայացնելու վերջնաժամկետ, որպես այդպիսին, չկա, քանի որ ծրագրի առաջարկները գնահատվում են ողջ տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր եռամսյակի ավարտին (մարտ, հունիս, սեպտեմբեր և դեկտեմբեր ամիսների վերջին)։ Ժամանակային սահմանափակում ունեցող ծրագրեր ներկայացնելիս՝ առաջնորդվե՛ք հետևյալ ժամկետներով։
-
Այո՛, Հիմնադրամը դիտարկում է բազմամյա ֆինանսավորման հայտերը։
-
Այո՛, մենք արտակարգ իրավիճակներին ուղղված հայտերի դեպքում ճկունություն ենք ցուցաբերում միայն այն պարագայում, երբ ծրագրի առաջարկի թիրախում առաջնահերթ և հրատապ կարիք է, որն արագ արձագանք է պահանջում և չի կարող սպասել մինչև եռամսյակի ավարտը։
-
Հայաստանյան դրամաշնորհների դիմումները ներկայացվում են մեր դրամաշնորհների կառավարման համակարգի միջոցով։ Անվճար հաշիվ ստեղծելուց և համապատասխանության հարցաշարը լրացնելուց հետո համապատասխան ճանաչված դիմորդները անմիջապես կուղղորդվեն դեպի հայեցակարգի հայտի ձևը, որը պետք է լրացնել և ներկայացնել առցանց՝ համակարգի միջոցով։ Դիմորդները կարող են նաև պահպանել իրենց առաջընթացը և հետագայում վերադառնալ՝ հայտը ավարտելու համար։
-
Այո՛, կարող եք։ Մերժումների դեպքում մենք հետադարձ կապ ենք տրամադրում դիմորդին և լիահույս ենք, որ մեր դիտարկումները մանրակրկտորեն նկատի կառնվեն հետագա հայտերում։
-
Խորհուրդը ֆինանսավորման մասին որոշումները կայացնում է յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո՝ երկու շաբաթվա ընթացքում։
-
Այո, գրանցված անձը կարող է ներկայացնել մեկից ավելի դրամաշնորհային առաջարկ եռամսյակային կտրվածքով: Սակայն առաջարկներից միայն մեկը կարող է հավանության արժանանալ դրամաշնորհի պայմանները բավարարելու դեպքում: