Երևանի Բուսաբանական այգում բացվեց Թանեայի այգին` որպես կենդանի հարգանքի տուրք

Մամլո հաղորդագրություններ
23 October 2025

Թանեա Շիշմանյանի ժառանգությունը նոր կյանք ստացավ Երևանի Բուսաբանական այգում, որտեղ բացված նոր հանրային տարածքը մարմնավորում է նրա բարեսրտությունը, հոգատարությունն ու տոկուն ոգին։ 

Երևան, Հայաստան, հոկտեմբեր 20, 2025 – Երևանի Բուսաբանական այգում պաշտոնապես բացվեց 6055 քառակուսի մետր մակերեսով նոր հանրային տարածք՝ նվիրված Թանեա Շիշմանյանի հիշատակին։ Այգին Հ. Հովնանյան Ընտանեկան Հիմնադրամի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի երկու տարիների համատեղ աշխատանքի արդյունքն է։ Որպես ապրող, զարգացող հարգանքի տուրք, Թանեայի այգու ստեղծումը հնարավոր դարձավ Հիմնադրամի 243,741 ԱՄՆ դոլար ֆինանսավորմամբ։

2011 թվականից մինչ իր մահը՝ 2021 թվականը, Թանեան ծառայեց որպես Հայ կամավորների միության (ՀԿՄ) գործադիր տնօրեն՝ օգնելով հարյուրավոր կամավորների գտնել իմաստ և պատկանելիության զգացողություն Հայաստանում։ Նրա՝ նրբության, մանրամասների հանդեպ ուշադրության, անկեղծ հոգատարության վրա հիմնված կառավարման ոճն անջնջելի հետք թողեց բազմաթիվ հաստատություններում և այն մարդկանց շրջանում, որոնց հետ աշխատում էր Թանեան՝ ներառյալ Հ․ Հիմնադրամի «Դեպի Հայք» հիմնադրամը։

Այժմ Թանեայի մասին հիշողությունն արմատացել է այս տարածքում, որտեղ մարդիկ հավաքվում ենք, երեխաները խաղում են, և կյանք է ստանում բազմազան բուսականություն։ 

Տարածք` հիշելու, սովորելու և ուրախանալու համար

Պաշտոնական բացման ժամանակ, որը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերի 8-ին, տեղի ունեցավ հուշատախտակի բացման արարողությունը, ներկաները զբոսնեցին այգում, իրականացվեց համայնքային ծառատունկ և երաժշտական հատված։ Նախկին գործընկերները, ՀԿՄ կամավորները, համայնքի և ընտանիքի անդամները հավաքվել էին՝ նշանավորելու Թանեայի ապրած կյանքն ու արժեքները, որոնց համար նա պայքարել էր․ առատաձեռնությունը, հավատարմությունը և խոր հավատը Հայաստանի ապագայի հանդեպ:

Երկլեզու հուշատախտակը, որի վրա այգու անունը կրկնօրինակված է հայերեն և անգլերեն՝ Թանեայի պուրակ – Tania’s Garden, տեղադրված է մուտքի մոտ։ Դրա վրա ներկայացված QR կոդով այցելուները կարող են ծանոթանալ Թանեայի կյանքի, ժառանգության և պուրակի տեսլականի մասին պատմող հոդվածին։ 

SP2-ի կողմից նախագծված և «Գրիգ Գարդեն»-ի կողմից կառուցված տարածքը բաղկացած է քարե ոլորապտույտ անցուղիներից, նստարաններից, հանգստի և հանրային միջոցառումների համար նախատեսված բաց տարածքներից։ Յուրաքանչյուր հատված ասեղծվել է հոգատարությամբ և մանրամասն ուշադրությամբ։ 


Տարածքը նախագծվել է որպես բազմաշերտ լանդշաֆտ՝ համադրելով բնական գեղեցկությունը Թանեայի նպատակների և առաքելության հետ. այգի, խոտաբույսերի և դեղաբույսերի բազմազանություն, տեղական ծառեր և ծաղիկներ, երեխաներին խաղի հրավիրող ձեռագործ փայտաշեն խաղահրապարակ։

«Թանեայի անունը կրող այս գեղեցիկ տարածքի ստեղծումը Երևանի բուսաբանական այգում կարծես կյանքի մի տոն լինի։ Այգին արտացոլում է այն, ինչ նա սիրում էր․ ծաղիկներ, երեխաներ, դեղաբույսեր, բաց կանաչ տարածքներ։ Չորս տարի է անցել, ինչ նա չկա, և այստեղ լինելը հիշեցնում է կյանքի անցողիկությունը և նրա հանդեպ ունեցած կարոտը», – ասում է Հ. Հովնանյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աշխատակազմի ղեկավար Լինդա Եփոյանը։


Ներդրում իմաստալի ժառանգության մեջ 

Հ. Հովհանյան Ընտանեկան Հիմնադրամն ամբողջությամբ ֆինանսավորել է այգու կառուցումը՝ հավատարիմ մնալով հիմնադրամի՝ երկարաժամկետ ազդեցություն ունեցող  նախագծերին աջակցելու իր առաքելությանը։

«Այս նախաձեռնությունն արտացոլում է մեր հավատարմությունը ծրագրերին, որոնք հարստացնում են համայնքները և անջնջելի հետք թողած մարդկանց հանդեպ հարգանքի տուրք են հանդիսանում։ Մենք հպարտ ենք աջակցել այս տարածքին՝ ի պատիվ Թանեայի, և հույս ունենք, որ նրա՝ Հայաստանը սիրող և նրան ծառայող ոգին շարունակելու է բացահայտվել այստեղ», - նշում է Հ. Հովհանյան ընտանեկան հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։

Այգին և՛ ոգեշնչող մարդու հիշատակ է, և՛  նվեր ամբողջ համայնքին՝ կենդանի տարածք, որը շարունակելու է աճել, ինչպես ծրագրերը, որոնց աջակցել է Թանեան։ Այս նախաձեռնությունը համալրում է Հ. Հովնանյան Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնությունների ցանկը կրթության, գիտության, արվեստի եւ համայնքների զարգացման ոլորտներում։
Թանեա Շիշմանյանի կյանքի, աշխատանքի և այգու տեսլականի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ՝ https://hovnanianfoundation.org/am/news/tanias-garden-yerevan-botanical-garden։



Տեղեկություններ Երևանի Բուսաբանական այգու այցելուների համար 

Երևանի Բուսաբանական այգին գտնվում է Աճառյան 1 հասցեում՝ քաղաքի կենտրոնից կարճ հեռավորության վրա։ Մուտքավճարը կազմում 500 դրամ (մոտավոր 1.30 ԱՄՆ դոլար), բաց է 9։00-18։00։ Բուսաբանական այգի կարող եք հասնել 20 և 54 ավտոբուսներով, կանգառը՝ Բուսաբանական այգի, կամ տաքսիներով, այդ թվում GG և Yandex.go հավելվածներով։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.botany.am կայք։

***

1986 թվականին հիմնադրումից ի վեր, Հ․ Հովնանյանի ընտանեկան հիմնադրամը հատկացրել  է ավելի քան 100 միլիոն դրամ՝ հարյուրավոր բարեգործական, կրթական, գիտական, մշակութային և այլ ուղղությունների նախագծերի իրականացման համար՝ առաջնահերթ աջակցություն տրամադրելով աշխարհի հայ համայնքներին, ինչպես նաև Նյու Ջերսի նահանգի Մոնմութ և Օուշեն շրջաններում գործող կազմակերպություններին։